Անգել-Ա՝ մի հրեշտակի մասին

Անկասկած հայ հանրությունը շատ լավ է հիշում Անգել-Ա-ին Օդնօկլասսնիկիի ամենապոպուլյար ժամանակաշրջանում իրական հիթ դարձած երգի համար: Սիրով ներկայացնում ենք Ձեզ այս չնաշխարհիկ գեղեցկուհու հարցազրույցը և ֆոտոշարքը, որը նա տվել է Maxim  ամսագրի համար: Եվ այսպես, վայելեք:

Երբ առաջին անգամ զգացիր, որ չես կարող չերգել?

Մոտավորապես յոթ տարեկանում: Ես հեռուստացույցով տեսա այդ շրջանի ինչ որ խիստ հայտնի երգչուհու և նա ինձ այնպիսի զվարճալին թվաց, որ ես սկսեցի նրան նմանակել, իսկ հետո բոլորը սկսեցին ասել, որ ես ավելի լավ եմ երգում, քան նրանք, ովեքեր հեռուստացույցում են, և ես որոշեցի զբաղվել արդեն լրջորեն:  Ճիշտ է, ինձ բացատրեցին, որ դեպի մեր էստրադա հենց այնպես ճանապարհ չես հարթի, բայց մի օր ծանոթներս առաջարկեցին արագ մի խումբ կազմավորել ու տեսահոլովակ ձայնագրել: Մեծ հեռանկարներ էին խոստանում: Մենք նկարեցինք հոլովակը, իսկ հետո խումբը կազմալուծվեց և բոլորը դրա մասին մոռացան:

Գոնե խնմբի անունը հիշում ես?

«Трасса» խումբն էր: Հաջորդ տարի ես որոշեցի ընդունվել Կինեմատոգրաֆիայի Համառուսաստանյան Պետական Ինստիտուտ և պատմությունը նորից կրկնվեց՝ հենց ես հաջողությամբ հանձնեցի բոլոր քննություններս, հայտնվեց ևս մի շատ հայտնի պրոդյուսեր: Իհարկե, նա ևս խոստացավ ոսկե սարեր, ուստի ես գործերս ետ վերցրի համալսարանից, սակայն խումբը կրկին կազմալուծվեց շատ շուտով, չնայած և կոչվում էր «Нон-стоп»: Այս անգամ ես արդեն վերջնականապես որոշեցի, որ այլևս չեմ ընդունվելու ինչ որ տեղ և համագործակցելու հայտնի պրոդյուսերների հետ: Ես պարզապես հավաքեցի համախոհների թիմ և սկսեցի իրականացնել սեփական ծրագիրս: Սկզբում ինձ հետ երգում էին երկու այլ աղջիկներ, իսկ հետո հանդիպեցի դիջեյ Սլոնին և նրա հետ երգ ձայնագրեցինք, որը մեծ հայտնիություն ձեռք բերեց:

This slideshow requires JavaScript.

Որ երգի մասին է խոսքը?

«А ты меня любишь? Ага. А ты со мной будешь? Ага!»
Անձնական կյանքիդ մասին ինչ կասես?

Անձնական կյանքում ես ամուսին ունեմ, որը ինձ շատ է օգնում ծրագրիս իրականացման հարցում:

Եվ բացի մաուսնուց դու բոլորովին ոչ մեկին չես սիում?

Ոչ, ինչու? Սիրում եմ, ընդ որում դեռ մանկուց: Կարելի է ասել, որ պաշտում եմ, առանց նրանց ապրել չեմ կարող:

Առանց տղամարդկանց?

Ոչ, առանց շների, ես շներ շատ եմ սիրում, ցանկացած շների, հատկապես՝ անտուններին: Այդ իսկ պատճառով ինձ շատ հեշտ է ճանաչել ռեստորաններում, որովհետև ես միշտ ուտելիք եմ հավաքում այնտեղ նրանց համար, որ հետո կերակրեմ:

Posted on 11 Փետրվարի, 2012, in Uncategorized and tagged , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: