Инь-Янь-ի Յուլիան

Ձեզ ենք ներկայացնում ըստ հարցումների, ռուսական շոուբիզնեսի ամենասեքսուալ հետույքի տիրուհի, ինչպես նաև Ին-Յան խմբի մասնակից` Յուլիա Պարշուտայի ֆոտոշարքը, Maxim ամսագրին տված հարցազրույցը և նրա անկեղծ ֆոտոշարքը: Խոստովանեմ, որ մինչ այս ֆոտոշարքը դիտելը, ես ավելի էի հավանում նույն խմբի սևահեր աղջկան, բայց դա արդեն անցյալում է:Ճ

Մենք գիտենք, որ քեզ համար հեշտ չէր կարիերայիդ համատեղումը հանրակրթական, գեղարվեստական և երաժշտական դպրոցներում, բալետի ստուդիայում և անգլերենի կուրսերում ուսուցմանդ հետ, ուստի դու դրանց նաև ավելացրեցիր առաջնորդների քաղաքային դպրոցը և պոետիկ խմբակը: Մենք ոչինչ բաց չթողեցինք?

Ոնց որ թե ոչ… եթե չհաշվենք, որ ես նաև բասկետբոլ էի խաղում, ուսանում էի “Պրոմետեյ” գիտական ակումբում, երգում էի Մշակույթի Տանը կից Ֆորտունա խմբում, մոդելի դերում հանդես էի գալիս դեֆիլեների ցուցադրումների ժամանակ:

Խելագարվել կարելի է: Ինչպես է հնարավոր հասցնել այդէան տարաբնույթ բաներով զբաղվել միաժամանակ?

Դա պարզապես ինձ դուր էր գալիս: Երևի դրա համար էլ մոտս ամեն ինչ ստացվում էր: Հետո ես ավարտեցի դպրոցս արծաթե մեդալով և ընդունվեցի համալսարան` փիլիսոփայության ֆակուլտետ, որտեղ անմիջապես դարձա խմբի ավագը, ՈւՀԱի մոլի մասնակից: Միևնույն ժամանակ, ես տարված էի թայական բռնցքամարտով, մեքենավարությամբ և լրագրողությամբ: Ամենահաջողը մոտս րագրողությունը ստացվեց` ես հարցազրույցներ էի վերցնում հայտնի դերասաններից, աշխատում էի Սոչիի հեռուստատեսությունում, որտեղ Եղանակի Տեսությունն էի վարում: Իհարկե, ազատ ժամանակ գրեթե չէի ունենում, սակայն 2006թ-ին ինձ հաջողվեց նվաճել “Մոսկվայի ճենապակյա թագ” մրցույթի գլխավոր մրցանակը:

Հիանալի է: Իսկ 2007թ-ին դու կրկին գնացիր Մոսկվա և հաջողությամբ հաղթահարելով քասթինգի փուլը` դարձար Ֆաբրիկա 7-ի մասնակից, ու հենց այդ ժամանկ էլ առաջին անգամ հայտնվեցիր մեր ամսագրի շապիկին:

Այո, ընդ որում, եզրափակիչ փոքւլում զբաղեցրեցի 3-րդ տեղը` Ին-Յան խմբի կազմում: Ի դեպ հենց այդ խմբի կազմում էլ ես ելույթներ եմ ունենում և շրջագայում եմ մինչ օրս: Սրանից մեկ տարի առաջ էլ ես ավարտեցի համալսարանս` կարմիր դիպլոմով և դարձա երիտասարդական մի սետչ-շոուի դերասանուհի:

Այնտեղ դու հիմարիկ շիկահերի ամպլուայում ես?

Երբեմն: Երբեմն էլ ինձ թվում է, որ այնտեղ ես խելացի եմ, իսկ հետո կարդում եմ մեկնաբանությունները և հասկանում, որ հանդիսատեսը չգիտես ինչու, հակառակ կարծիքի է:

This slideshow requires JavaScript.

Երեք տարի առաջ դու ասացիր, որ ժամանակ չունես անձնական կյանքի համար, որ կարիերան ավելի ես կարևորում և որ քո ընկերոջը դու արդեն երեք ամիս է ինչ չէիր տեսել: Քանի տարի է արդեն դու նրան չես տեսել այս օրվա դրությամբ և առհասարակ, ինչ է կատարվում քո անձնական կյանքում?

Տվյալ տղային ես արդեն երկու տարի է ինչ չեմ տեսնում, փոխարենը, ես տեսնում եմ ավելի սքանչելի տղայի, և որ ավելի կարևոր է` ամեն օր: Այսպես անհամեմատ ավելի լավ է և հենց այն է, ինչ պետք է աղջկան:

Կներես ուղղակի հարցի համար, բայց մեր գլխավոր խմբագիրը ցանկանում է շապիկին գրել <<Երկրի լավագույն հետույքը>>: Դու դեմ չես լինի?

Ամենևին, ես ինքս դա գիտեմ: Ընդ որում, միամտություն կլիներ համարել, որ ձեզ տպավորած կլինեն իմ հաջողությունները ուսման մեջ: Ի դեպ, մայրս պատմում էր, որբ ես ծնվեցի, մանկաբարձուհին բացականչես <<Այ քեզ հետույք>>:

Չես տեսնում մարմնիդ այդ մասին պլշված տղամարդկան ամբոխներ, երբ փողոցում շրջվում ես?

Ես պարզապես չեմ շրջվում: Ինչ իմաստ ունի, եթե ես գիտեմ, թե ինչ է կատարվում հետևս?

Ձեր տղամարդը չի խանդում?

Ոչ:

Ինչ է քեզ ամենաշատը դուր գալիս սեքսում?

Զգացմունքները:

Որ զգացմունքները? Չէ որ դրանք տարբեր են լինում?

Բոլորը միասին` մեկ կոմպլեկսի մեջ: Ամեն դեպքում գլխավորը վստահությունը, հանգստությունն ու վայելքն են:

Posted on 13 Փետրվարի, 2012, in Uncategorized and tagged , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: