Սեքսն ամեն ինչի սկզբնաղբյուրն է, կյանքի իմաստն ու շարունակությունը. Լիլու

Հարց. Մեր օրերում երիտասարդությունը, կարծես, առավել ձերբազատված է, ավելի ազատ է իր հայացքներում ու վարքագծում: Ըստ Ձեզ, արդյո՞ք արդեն կարելի է խոսել Հայաստանում սեքսի ազատության մասին, թե դեռ վաղ է:

Պատասխան. Ինձ թվում է՝ դեռ 40 տարի էլ այս երկրում չենք կարողանա խոսել ազատ հարաբերությունների՝ առավել ևս սեքսի մասին: Դա գալիս է մեր շատ պահպանողական լինելուց: Այնինչ ինքներս գիտենք, որ այս պահպանողականությունը շատ հաճախ ձևական է և արվում է զուտ արտաքին աշխարհին պատշաճ ներկայանալու համար: Հաճախ ենք կրկնում, որ մեր ուղեծիրը Եվրոպան է, բայց տեսնում ենք, թե որքան տարբեր ենք եվրոպացիներից: Մենք դեռ չենք սովորել հարգել մեր զգացմունքներն ու ցանկությունները: Հայերը սեքսին շատ գռեհիկ են վերաբերում: Մոռանում են, որ այն ամեն ինչի սկզբնաղբյուրն է, կյանքի իմաստն ու շարունակությունը: Աճող սերունդն, իհարկե, շատ ավելի զերծ է կարծրատիպերից ու ավանդական մտածելակերպից և կախում չունի շրջապատի կարծիքից: Դա լավ է, եթե չափի մեջ է:
Հ. Ավանդապաշտությունն, ըստ Ձեզ, դեռ որքանո՞վ է ամուր հայ երիտասարդության մեջ:

Պ. Ավանդույթները միշտ էլ պետք է հարգել, բայց նրանց պահպանելը յուրաքանչյուրի ընտրությունն է: Այսօր շատերի համար հասարակության կարծիքը մեծ նշանակություն ունի, և շրջապատի վատ կարծիքից խուսափելու համար ոմանք ավանդապաշտության քողի տակ ազատ սեռական կյանք են վարում, սակայն այս վարագույրն ուշ թե շուտ բացվելու է:

Հ. Ինչպե՞ս եք վերաբերում մինչամուսնական սեքսի գաղափարին: Այս առումով, տարբերություն պե՞տք է լինի երիտասարդ աղջկա և երիտասարդ տղայի վարքագծերում, թե կանոնները նույնն են երկուսի համար էլ:

Պ. Ի լուր հայ տղամարդկանց ասեմ, որ կինը ևս մարդ է, և կնոջ ցանկությունների հետ պետք է հաշվի նստել: Այսօր միտում եմ նկատում՝ զույգերն սկսել են մի քիչ ավելի ազատ ապրել: Շատ եմ կարևորում, որ մինչև ամուսնությունը կինը և տղամարդը իրար հետ շփվեն այնպես, որ ամուսնությունից հետո անակնկալի չգան: Շատ աղջիկներ ամուսնությունից առաջ գաղափար անգամ չունեն՝ ինչ է սեռական կյանքը: Այսպես պահպանելով ավանդույթները՝ ինքդ քեզ զրկում ես հաճույքներից, չես կարողանում կյանքը վայելել: Դա անընդունելի է:

Հ. Հայ երիտասարդնե՞րն են ավելի ձերբազատված, թե հայ աղջիկները:

Պ. Միանշանակ՝ աղջիկները: Նրանք մի քիչ ավելի շուտ սկսեցին զարգանալ: Այսօր առաջացել է աղջիկների մի խավ, որն իր վարքով ու մտածելակերպով չի զիջում Եվրոպայի իր հասակակիցներին: Այս «ֆենոմենալ» զարգացման հիմնական պատճառը հեռուստատեսությունն ու ինտերնետն են: Այսօր նույնիսկ ցերեկային ժամերին կարող ես որևէ ալիքով էրոտիկ ֆիլմ դիտել: Հեռարձակվում են սեքսի մասին մեծաքանակ հաղորդումներ: Ինտերնետը լցված է սեքսին վերաբերող նյութեով և պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմերով, որոնք հասանելի են դիտել ցանկացողների համար:

Հ. Սիրո և սեքսի հարցերում, ըստ Ձեզ, սեռերը կարո՞ղ են հավասարապես նախաձեռնող լինել, թե նախաձեռնողն, այնուամենայնիվ, տղամարդը պետք է լինի:

Պ. Սեքսի մեջ երկուսն էլ պետք է նախաձեռնող լինեն, չնայած Հայաստանում ավանդաբար այդ դերը վերապահվում է տղամարդուն: Եթե գիտես, որ դիմացինդ քո տղամարդն է և սիրում ես նրան, պետք է համաձայնության գալ նրա հետ: Ինչ վերաբերում է սիրուն, ապա, օրինակ, ես շատ պարփակված եմ և երբեք չեմ կարողանում արտահայտվել: Դիմացինս միշտ էլ դժվար է հասկացել իմ զգացմունքները: Եթե իրոք իրար սիրում են, զգացմունքների մասին գլխի ընկնելը բնավ էլ դժվար չէ:

Հ. Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:

Պ. Իմ տղամարդն առաջին հերթին պետք է խնամված լինի: Չեմ հանդուրժի, որ նա ինչ-որ խնդիր ունենա եղունգների կամ մազերի հետ: Նա պետք է լինի գործունյա, զարգացած, որպեսզի նրա հետ դյուրին լինի շփվելը, որ ամեն անգամ նրանից ինչ-որ նոր բան սովորեմ: Պետք է լինի ճաշակով. նախընտրում եմ դասական ոճը: Իմ կողքին, իհարկե, կան այդպիսիք: էտալոն չեն, բայց շատ նման են իմ իդեալին: Ափսոս, որ ամուսնացած են:

Հ. Լիլուն հասանելի՞ է հասարակ հայ տղայի համար, թե ընտրության հարցում բացառիկ չափորոշիչներ ունի:

Պ. Հասանելի չեմ, և դա ընդհանրապես կապ չունի գոռոզության հետ: Ընկերների ընտրության հարցում շատ պահանջկոտ եմ: Ինձ շրջապատող մարդիկ շատ յուրահատուկ են: Ինչ վերաբերում է ինձ հետ շփվել, ընկերություն անել ցանկացողներին, ես նրանց հետ միշտ չեզոք դիրքում եմ և աշխատում եմ չխորացնել հարաբերություններս:

 Նյութի աղբյուրը. http://thepioneer.am/arm/736/weekly/leisure/449.html

Posted on 16 Հունիսի, 2012, in Uncategorized. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: