Խոսքերն ավելորդ են… Մոնիկա Բելուչչի

Կասկածում եմ, որ աշխարհում կգտնվի այնպիսի մեկը, ով անգամ թաքուն, բայց հիացած չէ Մոնիկա Բելլուչչիի հիրավի անկրկնելի գեղեցկությամբ: Այս իտալուհին հաջողության է հասնում ամեն իր նախաձեռնությունում: Նա ասես Միդաս արքան լինի, ում հպումից ամեն ինչ ոսկու էր վերածվում: Մոնիկան էլ նման է լուսատույի, որ լուսավորում է ամեն ինչ զուտ իր անկրկնելի գեղեցկությամբ: Ընդ որում, բեմական համարձակ սեքսուալ էքսպերիմենտների առումով նա թերևս հավասարը չունի համաշխարհային կինոարդյունաբերությունում: Մի խոսքով, ծանոթացեք այս գերաստղի կենսագրականին և իհարկե, վայելեք նրա կրքոտ նկարները:

Մոնիկա Բելլուչին սպասված երեխա է եղել ընտանիքում, որի ծնվելուն շատ են սպասել թե ծնողները, թե հարազատերը: Չնայած մոր “անպտղություն” ախտորոշմանը, Մոնիկան ծնվեց 1964 թվականի սեպտեմբերի 30-ին` իտալական Չիտտա-դի -Կաստելլո փոքրիկ քաղաքում: Մոնիկայի ընտանիքը բարձր նյութական կարգավիճակ չուներ, բայց ծնողների սերն ու հոգատարությունը լրացրեցին բացն ամբողջությամբ: Դեռևս դպրեցական տարիներին Մոնիկան ամրապնդեց իր բնավորությունը հասակակիցների հետ տարբեր բնույթի դիմակայությունների շնորհիվ, ովքեր տանել չէին կարողանում Մոնիկային, որովհետև նրա հայտնվելուն պես տղաների ողջ ուշադրությունը կենտրոնանում էր նրա գեղեցկության վրա:
Շատ աղջիկներ երազում են այդ մասին, բայց քանի որ Մոնիկան “շատ աղջիկներից” չէ, նրա երազանքն էր դառնալ բարձր պահանջարկ ունեցող մասնագետ` իրավագիտության ոլորտում և արդեն 1986 թվականին նա ընդունվեց Պեռուդժայի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նա չէր ուզում նստեր ծնողների ուսերին, ուստի որոշեց աշխատել, որպեսզի ինքնուրույն հոգա ուսման ծախսերը:

Քանի որ Մոնիկան ուներ լավ արտաքին տվյալներ, նա առանց դժվարության աշխատանք գտավ մոդելային բիզնեսում և արդեն մի տարի անց “Դոլչեն և Գաբաննա” հանրահայտ մոդելավորողները հրավիրեցին նրան աշխատելու Իտալիայի լավագույն մոդելային գործակալությունում` “Էլիտ”-ում: Այդ ժամանակ Մոնիկան թողեց ուսումը` հանուն մոդելի կարիերայի, բայց նա կանգ չառավ ձեռք բերածով և 1990-ին նա դեբյուտային իր դերը խաղաց կինոյում: Նրա սկզբնական աշխատանքները մեծ հայտնիություն չբերեցին Մոնիկային, բայց արդեն 1992 թվականին ամեն ինչ արմատապես փոխվեց, երբ նրան նկարահանումների հրավիրեց հանրահայտ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան իր “Դրակուլա” ֆիլմում: Դրանից հետո տարբեր առաջարկությունները սկսեցին անընդհատ գալ Մոնիկային: 1996-ին Մոնիկան դարձավ իրոք հանրահայտ, երբ նա ստացավ Սեզար մրցանակը “Բնակարան” ֆիլմում Լիզայի դերի համար` “հույս ներշնչող դերասանուհի” մրցակարգում: Հենց այս ֆիլմի նկարահանումների ժամանակ էլ նա ծանոթանում է ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ, որի հետ էլ շուտով ամունանում է:

1998 թվականից սկսած, Մոնիկան շատ պահանջկոտ է իրեն եկող առաջարկությունների նկատմամբ: Նա արդեն սկսում է ընտրել միայն այն դերերը, որոնցով նա կարող է հանդիսատեսին ներկայանալ իր ողջ տաղանդով ու գեղեցկությամբ: Նրա նկարները սկսում են հայտնվել տարբեր սնդոսափայլ ամսագրերի շապիկներին, իսկ “Մալենա” կինոնկարում նրա տաղանդը ամբողջովին բացվում է աշխարհին: “Անդարձելիություն” կինոնկարը բազմաթիվ տարբեր արձագանքներ առաջացրեց, քանի որ այս ֆիլմի` Կաննի փառատոնի շրջանակներում ցուցադրության ժամանակ, շատ մարդիկ պարզապես վատացան այնքան իրակն էր ֆիլմում Մոնիկայի բռնաբարության տեսարանը: Ինքը` Մոնիկան, այս ֆիլմի մասին ասել է, որ նույնիսկ ինքն է վախենում դիտել այս ֆիլմը:

Posted on 17 Փետրվարի, 2012, in Uncategorized and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink. 1 մեկնաբանություն.

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: