Բլոգի պահոցներ

Խոսքերն ավելորդ են… Մոնիկա Բելուչչի

Կասկածում եմ, որ աշխարհում կգտնվի այնպիսի մեկը, ով անգամ թաքուն, բայց հիացած չէ Մոնիկա Բելլուչչիի հիրավի անկրկնելի գեղեցկությամբ: Այս իտալուհին հաջողության է հասնում ամեն իր նախաձեռնությունում: Նա ասես Միդաս արքան լինի, ում հպումից ամեն ինչ ոսկու էր վերածվում: Մոնիկան էլ նման է լուսատույի, որ լուսավորում է ամեն ինչ զուտ իր անկրկնելի գեղեցկությամբ: Ընդ որում, բեմական համարձակ սեքսուալ էքսպերիմենտների առումով նա թերևս հավասարը չունի համաշխարհային կինոարդյունաբերությունում: Մի խոսքով, ծանոթացեք այս գերաստղի կենսագրականին և իհարկե, վայելեք նրա կրքոտ նկարները:

Մոնիկա Բելլուչին սպասված երեխա է եղել ընտանիքում, որի ծնվելուն շատ են սպասել թե ծնողները, թե հարազատերը: Չնայած մոր “անպտղություն” ախտորոշմանը, Մոնիկան ծնվեց 1964 թվականի սեպտեմբերի 30-ին` իտալական Չիտտա-դի -Կաստելլո փոքրիկ քաղաքում: Մոնիկայի ընտանիքը բարձր նյութական կարգավիճակ չուներ, բայց ծնողների սերն ու հոգատարությունը լրացրեցին բացն ամբողջությամբ: Դեռևս դպրեցական տարիներին Մոնիկան ամրապնդեց իր բնավորությունը հասակակիցների հետ տարբեր բնույթի դիմակայությունների շնորհիվ, ովքեր տանել չէին կարողանում Մոնիկային, որովհետև նրա հայտնվելուն պես տղաների ողջ ուշադրությունը կենտրոնանում էր նրա գեղեցկության վրա:
Շատ աղջիկներ երազում են այդ մասին, բայց քանի որ Մոնիկան “շատ աղջիկներից” չէ, նրա երազանքն էր դառնալ բարձր պահանջարկ ունեցող մասնագետ` իրավագիտության ոլորտում և արդեն 1986 թվականին նա ընդունվեց Պեռուդժայի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նա չէր ուզում նստեր ծնողների ուսերին, ուստի որոշեց աշխատել, որպեսզի ինքնուրույն հոգա ուսման ծախսերը: Read the rest of this entry